Wednesday, April 1, 2015

Թբիլիսի - თბილისი


 Երևի սկսեմ նրանից, որ ուսումնական տարվա արդեն երկրորդ կիսամյակից սկսեցի սովորել վրացերեն լեզուն և հետևաբար լեզուն ավելի խորը ուսումնասիրելու համար ակումբն էլ փոխեցի «վրացախոսների»:  Պատճառն այն էր, որ կրթահամալիր էին այցելել մի խումբ վրաց աշակերտներ, նրանք միմիանց հետ շբվում էին, իրար հասկանում, իսկ ես ինչպես ասում են «բանից անտեղյակ»: Լեզուն դուրեկան էր՝ բարդության, կոպտության մեջ, և իմ համար իր 7-րդ տեղում յուրահատուկ է:
 Վրացերեն լեզվի փորձառության միջոցով էլ ընկեր Ռինայի և ընկեր Մարթայի «էկո հայրենագիտական» ակումբի  հետ ամսի քսաներեքին մեկնեցինք Թբիլիսի: Ճամփորդությունը տևեց ընդամենը հինգ օր, բայց ինչքա՜ն վայրեր այցելեցինք, մարդկանց հետ ծանոթացանք:
 Այնտեղ մեզ հյուրընկալեցին հայկական տարբեր ընտանիքներ: Տումանովների ընտանիքը շատ բարեհամբյուր էր, և նրանց աղջկա՝ Մոնիկաի հետ, ճամփորդությունից դեռ երկու օր առաջ էի ծանոթացել: Ասեմ, որ կարճ ժամանակահատվածում կարողացա նրան ճանաչել, իսկ այդ 5 օրվա ընթացքում մենք ավել շատ կապվեցինք:
 Հինգ օրվա ընթացքում հաճախեցի աշխարհագրության, վրացերեն լեզվի և հանրահաշվի դասերին, նաև  այցելեցինք՝ CENN միջազգային էկոլոգիական կազմակերպության գրասենյակ, Մցխեթա, Թբիլիսյան ծով, Խոջիվանք, Սամեբա, Մթածմինդա, Նարիկալայի բերդը, Անչիսխաթի, Աշխարհի կամուրջ (Մշվիդոբիս խիդի), Հավլաբարի թաղամաս, «Սաքարթվելոս մատիանե» ...
Ճանապարհին



Մցխեթա
 Սամեբա



 CENN

                                              Թբիլիսիի մեդիագրադարանը

Հին Թբիլիսի

Հավլաբարի թաղամաս
                                                               թիվ 98 դպրոց

No comments:

Post a Comment