Friday, November 22, 2013

Ջրային ռեսուրսներ

                       

  • «Եթե չլիներ ջուրը» 
Ջուրը բնության հրաշքներից է, դա այն է ինչը մենք խմում ենք. Ինչ գիտենք ջրի մասին, ինչպես հայտնի է այդքան էլ շատ չէ. Գիտնականների հաստատմամբ Երկրի մակերեւույթը բաղկացած է 70% ջրից. Ռուս հետազոտողները հայտնաբերել են, որ ջուրը մաքուր վիճակում իր մեջ պարունակում է 3% H2O. Իսկ ջրի մնացած 97% պարունակում է բարդ ասսոցիատներ.
Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում բոլոր հիվանդությունների պատճառն է հանդիսանում խմելու ջրի անբավարար որակը, որը կազմում է ավելի քան 80%. Այն ջուրը որը մենք խմում ենք կարող է լինել մեր դեղը. Բայց այդ ջրերը հոսում են ախտոտված խողովակների միջով .... Եթե ներկայումս այդպես է, ապա ապագայում ինչ է կատարվելու ... չի լինելու.
Եթե ​​չլինի ջուրը, Երկրի վրա կենդանի ոչինչ չի լինելու. Ջուրը պետք է կենդանի ուժերը պահպանելու համար. Եթե ջուր չլինի, ապա չի լինի շատ ու շատ բնության երեւույթներ, պրոցեսներ եւ շատ հավանական է, որ Երկիրը չեր լինի.

  • Աղտոտված ջրային ավազաններ
Սիտառում գետ, Ինդոնեզիա (ամենաաղտոտված գետը)citarum_03citarum_01

Այս գետը աղբի ավազանի է նման, կարելի է ասել որ այն մահացած գետ է, բայց այն համարվում է գյուղատնտեսության եւ մարդկանց ջրի հիմնական աղբյուրը: Մարդու գործունեության պատճառով գետը շատ աղտոտված է: 2008 թվականի դեկտեմբերին Ասիայի զարգացման բանկը տրամադրել է 500 միլիոն դոլար `գետը մաքրելու համար , բայց ինչպես երեւում է, տարիներ են հարկավոր որպեսզի այս գետը լիովին մաքրվի եւ սկսի ապրելը: 

 Օնոնդագա լիճ, Նյու Յորք  (ամենաաղտոտված լիճը)
Նյու Յորքի Օնոնդագա լճում 160 հազ. ֆունտ սնդիկ եւ այլ թունավոր թույներ են լցվել, որի պատճառով այն դարձել է ԱՄՆ - ի ամենաաղտոտված լիճը: 2006 թվականին երկար բանացություններից հետո «Honneywell» ընկերությունը համաձայնել է վճարել է 451 միլիոն դոլար լճի մաքրման աշխտանքների համար:

Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում տարբեր ձեւերով: Ջրի աղտոտման աղբյուրներն են արդյունաբերական եւ կենցաղային կեղտաջրերը, ձնհալի եւ անձրեւների ժամանակ դաշտերից տեղափոխվող պարարտանյութերը, անձրեւի եւ ձյան միջոցով, մթնոլորտից անջատվող զանազան նյութեր: Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ծանր մետաղներով եւ սինթետիկ լվացամիջոցներով , ներկերով, ճարպերով, որոնք վատացնում են ջրի որակը, այն դարձնում խմելու եւ սննդի մեջ օգտագործելու համար ոչ պիտանի. խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, փոխվում է ջրային կենսաբազմազանությունը, նվազում են արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր: Ջրավազանների աղտոտման առավել արտահայտված դրսեւորումներից է նաեւ կանաչ եւ կապտականաչ ջրիմուռների զանգվածային բազմացումը: 

No comments:

Post a Comment