Արդեն 20 օր է՝ սկսվել է 2014 թվականը։ Մարդկանց դեմքերից, շարժուձևից էլ ակնհայտ երևում է, որ դժվարությամբ են համակերպվում այն նորություններին, որոնք ներխուժել են իրենց կյանք։ Եվ իսկապես։ Այնքան էլ հեշտ չէ ամեն ինչ սկսել սկզբից ։
Ես Թինա Սարգսյանն եմ։ Եվ մոտ 10 տարի է՝ իմ կյանքում անընդհատ ամեն ինչ փոխվում է։ Այստեղից այնտեղ տեղափոխվելու պատճառով փոխել եմ 5 դպրոց։ Բոլոր դպրոցներն էլ տարբեր վայրերում են գտնվել։ Առաջին 4 դպրոցները թե՛ իրենց ձևերով, թե՛ կանոններով նույնն էին։ Բայց հինգերորդ դպրոցը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, յուրահատուկ է։ Չգիտեմ էլ՝ ինչ խոսքերով բնութագրեմ, որպեսզի համապատասխան և ճիշտ լինի։ Եթե գոնե մեկ օրով էլ կրթահամալիր այցելես, ինքներդ կտեսնեք կրթահամալիրում աշխատող, ստեղծագործող սովորողներին և ուսուցիչներին, կհամոզվեք, որ այստեղ կյանքը եռում է։ Նախ ասեմ, որ այստեղ հնուց եկած սովորույթների կարծրատիպերը կոտրվել են։ Խոսքը գնում է թուղթ ու գրիչի մասին, որոնց փոխարինել են համակարգիչները, պլանշետները, նույնիսկ հարմար է հեռախոսներով աշխատել։ Անհատական ուսումնական պլանում ամեն մեկն ունի իր դասացուցակը, որտեղ կարողես առարկաների ընտրություն կատարել։ Ուղղակի հետաքրքիր է դպրոցական օրերն անցկացնել հաճելի և ուրախ շրջապատում։ Ինձ թվում է՝ այսքանը հերիք է, որպեսզի ճանաչես կրթահամալիրը։ Դե ինչ, ես էլ եմ կրթահամալիրի մի մասնիկը, և բնականաբար ես էլ եմ փորձում ստեղծագործել ու զարգացնել իմ կրթահամալիրը, օգնել նրան՝ ավելի գեղեցիկ, հետաքրքիր, արդյունավետ դարձնելու իր առօրյան:
Ահա և կրթահամալիրում այս մի քանի ամիսների իմ գործունեությոան հաշվետվությունը:
- Ստեղծել եմ իմ անձնական բլոգը՝ http://tinasarkisian.blogspot.com/ ։
- Տեղադրել եմ տնային առաջադրանքներ՝
Փիլիսոփայությունhttp://tinasarkisian.blogspot.com/p/blog-page_2128.html
Անգլերեն http://tinasarkisian.blogspot.com/p/english.html (Այս բաժնում տեղադրված են նաև Անգլիախոս ակումբի աշխատանքները)
Այցերը և ճամփորդություններ http://tinasarkisian.blogspot.com/p/blog-page_6688.html
Գրականություն և խոսքի մշակույթ http://tinasarkisian.blogspot.com/p/blog-page.html
No comments:
Post a Comment