Tuesday, January 21, 2014

Վերլուծական աշխատանք։ Էկոլոգիա


                         

1) Նշել այն բնապահպանական խնդիրները, որոնք առավել ակտուալ են Հայաստանում: Բերել կոնկրետ օրինակներ։ 
 -Հայաստանում ամեն օր ավելանում են բնապահպանական խնդիրները։ Եթե այս հարցին լուծում չտրվի, ապա մենք կարող ենք հրաժեշտ տալ ամեն ինչին։ Ներկաիս դրութամբ Հայաստանում առավել ակտուալ բնապահպանական խնդիրներն են՝ աղբի հիմնախնդիրը և ՓՀԵԿ-երը։ Փողոցներում աղբը ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել։ Առաջինը, դա նախ գալիս է մարդկանցից ովքեր աղբը թափում են ոչ թե աղբարկղերում, այլ որտեղ պատահի։ Երկրորդն էլ այն է, որ Հայաստանում չկա «աղբի տեսակավորում» հասկացողությունը։ Եւ ՓՀԵԿ-երը, որոնք վնաս են հասցնում իրենց իսկ կառուցման օրվանից՝ սխալ կառուցում, ջրի անխնա օգտագործում և այլն։
 2) Որպես Երևանի բնակիչներ, որ էկոլոգիական խնդիրներինեք ավելի շատ բախվում: 
  -Ես կարծում եմ, որ Երևանում բոլոր էկոլոգիական խնդիրներն էլ տեղ են գտել։ Բայց ավելի շատ աչքի են ընկնում՝ ավտոմեքենաների և գործարանների քանակի ավելացումը, ծառերի հատումը, աղբի խնդիրը։ Այսպես ասած մարդկանց չի հետաքրքրում ոչ մի կանոն և օրենք։
 3) Արդյոք էկոխնդիրները և մարդու առողջությունը փոխկապակցված են: 
   -Էկոխնդիրները և մարդու առողջությունը միանշանակ փոխկապակցված են։ Էկոխնդիրների միջոցով մարդու առողջությունը տուժվում է։ Օրինակ՝ եթե մարդու իմունիտետը թույլ է, այն ավելի է թուլանում աղտոտված օդի պատճառով։ Իսկ պատճառ են հանդիսանում ավտոմեքենաները, գործարանները և շինարարությունները։ ԳՄՕ-ները որոնց միջոցով մարդու մոտ առաջանում են մի շարք հիվանդություններ։ …
  4) Դուք ինչպես կարող եք ազդել կրտսեր դպրոցների սովորողների վրա բարձրացնելու էկոկրթությունը:
    -Կրտսեր դպրոցի սովորողների էկոկրթությունը բարձրացնելու համար պետք է նրանց հետ դասեր անց կացնել, խորհուրդ տալ, որ ոչ պետքական իրերը կարելի է օգտագործել հետաքրքիր կոմպոզիցիաներում։

No comments:

Post a Comment