Thursday, February 20, 2014

Սեր․․․

                                 

Սերը մարդու կյանքում տեղ գտած հրաշալի զգացմունքներից մեկն է։ Մարդ չի կարող ապրել երջանիկ նույնիսկ մեկ վայրկյան առանց սիրո, պարզապես անհնար է։
 Սիրո մասին խոսել դժվար է, պետք է ունենալ պատասխանատվություն նկարագրելու այն ինչ որ կա, այն ինչ զգում ես իրականում։ Մենք սիրում ենք ծնողներին, ընկերներին, բնությունը և այն ինչ քեզ շրջապատում է, և ամեն մեկին էլ սիրում ես յուրովի։ Բայց ում էլ դու սիրես, իրական սիրո մեջ կա հասկանալու, հարգելու, պաշտպանելու, պատասխանատու լինելու հասկացողություն։
 Սիրո ուժը կայանում է նրանում, որ այն քո մեջ արթնացնում է  փոխադարձ զգացում, բուժում է հոգին և նույնիսկ կարող է փրկել կյանք։ Դա մարդու այն հոգեվիճակն է, երբ դու բարի ես, անկեղծ։
  Ես կարծում եմ, որ սերը մենք ինքներս ենք ստեղծում, նրա միջոցով գոյատևում և դա հաջողության կամ էլ ճակատագրի արդյունքը չէ։ Յուրաքանչյուրիս մոտ էլ կա սիրելու և սիրվելու ընդունակություն։
 Իսկ ինչ վերաբերվում է կ՞ա արդյոք պլատոնական սեր թե ոչ, ես կարող եմ ասել որ այն իրականում գոյություն ունի։ Դա մեծ մասամբ երևակայության արդյունքն է, որը ավելի շատ արտահայտված է բանաստեղծություններում, պոեմներում, պատմվածքներում և այլուր։ Պլատոնական սիրով սիրահարված են եղել մեր բանաստեղծներից շատերը։ Այդ մասին վկայում են նրանց ստեղծագործություններում տեղ գտած՝ հույզերը, ապրումները, հուշերը։ Դա մի սեր է, մի զգացմունք, երբ հոգեբանորեն կապված ես քո սիրած էակի հետ։ Սեր բառը այսօր չունի այլևս այն արժեքը, որը ունեցել է իսկզբանե, սակայն ես համոզված եմ, որ սերը լինելով ամենավեհ զգացմունքը, երբևիցե չի անհետանա։ Սիրել և լինել սիրված նշանակում է լինել երջանիկ։ Եվ երջանիկ է նա, ով չի դիմադրում սերը։

No comments:

Post a Comment