Այսօր դեղահաբերի արժեքը թանկացել է, չնայած հսկայական ձեռքբերումներին, բայց այնուամենայնիվ բնակչությունը գերադասում է ավանդական բուժումները։ Առաջատար երկրներում դեղահաբերի 25% կազմված են բնական նյութերից։ Վերջին տարիների բացահայտումները վկայում են այն մասին, որ բույսերը դեռ պետք է երկար մնան կենսաբանական ակտիվ նյութերի աղբյուր։
Գ․Մ․Օ․ մթերքներների ստեղծումը հիմա հանդիսանում է ամենակարևոր և առավել հակասական առաջադրանքը։
ԳՄՕ-ի տեսակները
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները առաջացել են 20-րդ դարի 80-ական թվականներին։ 1992թ․Չինաստանում սկսեցին աճեցնել ծխախոտ, որը առաջին տրանսգենային բույսն է, այն այսօր արդեն կազմում է աշխարհում օգտագործվող ծխախոտի գրեթե կեսը։ Հաջորդը լոլիկն է, որը պարունակւմ է ձկան հյուսվածքների սառեցումն արգելակող սպիտակուց, կոդավորող կամ դոդոշի գեն, ապա կարտոֆիլը` վնասատու միջատների համար մահացու թույն կոդավորող բակտերիայի կամ ձնծաղկի գեն։ Այնուհետև եգիպտացորենը պարունակող երաշտի նկատմամբ կայուն կարիճի գեն, ելակ` ցրտադիմացկուն ձկան գենով, չորադիմացկուն ցորեն` ուղտի փշիկի գենով, շաքարի ճակնդեղ, դդմիկ և այլ նոր ու նոր տեսակներ։
ԳՄՕ-ների մեջ են մտնում 3 տեսակի խումբ
1․ գենետիկորեն մոդիֆիկացված միկրօօրգանիզմներ (ԳՄՄ)
2․ գենետիկորեն մոդիֆիկացված կենդանիներ (ԳՄԿ)
3․ գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր(ԳՄԲ)
Այսօր աշխարհում գոյություն ունի մի քանի տասնյակ գենետիկորեն մոդիֆիկացված մշակույթներ, ինչպես նշեցի՝ սոյան, կարտոֆիլները, եգիպտացորենները, շաքարի ճակնդեղը, բրինձը, տոմատները, ցորենը, սեխը, բամբակը։ Զանգվածորեն աճում է ԳՄՕ-սոյան, որը Ա․Մ․Ն․-ում արդեն փոխարինում է սովորական սոյային, եգիպտացորենին, բամբակին։
Տրանսգենային բույսերի բերքը անընդհատ ավելանում է։ 1996թ․ աշխարհում տրանսգենային բույսերի բերքը զբաղեցրել էր 1,7 մլն․ հա, որը 2002թ․ այս ցուցանիշը բարձրացանալով հասել էր 52,6 մլն․ հա, արդեն 2005թ․ ԳՄՕ-ի բերքը զբաղեցնում էր 91,2 հա, 2006թ․ 102 մլն հա։
2006թ․ ԳՄՕ աճեցնում էին աշխարհի 22 երկրներում, որոնց շարքերում է Արգենտինան, Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Գերմանիան, Կոլումբիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Ա․Մ․Ն․-ն։ Հիմնական ԳՄՕ արտադրանքի համաշխարհային արտադրությամբ զբաղվում են Ա․Մ․Ն․ (68%), Արգենտինան (11.8%), Կանադան (6%), Չինաստանը (3%)։
ԳՄՕ-ի դրական և բացասական կողմերը
ԳՄՕ-ն պաշտպանողները պնդում են, թե այն միակն է որ մարդկանց կփրկի սովից։ Գիտնականների կանխատեսումներով 2050թ․ Երկրի բնակչությունը կարող է հասնել 9-11 մլրդ․ մարդու, բնականաբար առաջանում է անհրաժեշտություն ԳՄՕ-ն կրկնակի ավելացնել, իսկ գյուղատնտեսական արտադրանքը ավելացնել եռակի։ Այդ նպատակի համար մոդիֆիկացված օրգանիզմները շատ հարմար են, դիմանում են ավելի երկար, արագ են բազմանում, չեն «հիվանդանում»: Կարողանում են հեշտությամբ «հաղթահարել» երկրից-երկիր փոխադրումները:
Մասնագետ-հակառակորդները պնդում են, որ նրանք կրում են 3 հիմնական սպառնալիքները․
․Սպառնալիք մարդու օրգանիզմին-ալերգիկ հիվանդություններ, նյութափոխանակության խախտում, աղիքային միրոֆլորայի հաըտնվելը, կանցերոգեն և մուտագեն հատկություններ։
․Գլոբալ ռիսկեր- վիրուսների ակտիվացումը, տնտեսական անվտանգությունը։
․Սպառնալիքը շրջակա միջավայրին- հետազոտական տեղամասերի աղտոտումը, քիմիական աղտոտումը և այլն։
Ռուս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդ որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների,աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցանելիություն` արդյունքում ինֆարկտի, ինսուլտի աճը, ինչպես նոր ալերգիկ հիվանդությունների աճը:
Փորձեր
Փորձարկման ենթարկված կենդանիները բաժանվել են 4 խմբի. առաջին խմբին կերակրել են սովորական հատիկային կերով, երկրորդին` բնական սոյայով, երրորդ-չորրորդ խմբերում ընդգրկված կենդանիներին կերակրել են գենետիկորեն մոդիֆիկացված սոյա պարունակող կերով (սոյայի աղացած քուսպով` շրոտով)։ Նույնկերպ կերակրվել են նորածին գերմանամկները։ Երրորդ և չորրորդ խմբերում ստացվել են հետևյալ արդյունքները. կենդանիների առաջին սերնդում ավելի շատ են եղել էգերը, դրանք համեմատաբար ավելի նվազ են եղել, քան ծնողները, կտրուկ անկում է ապրել ծննդաբերության ցուցանիշը, կենդանիների երրորդ սերունդն այլևս ընդունակ չի եղել գոյատևել։
Հետևություն, որ գենետիկորեն մոդիֆիկացված սոյա պարունակող կերի կիրառումը հանգեցրել է նրան, որ գերմանամկները կորցրել են բազմանալու ունակությունը։ Չնայած փորձի պայմանները չափազանց խիստ և միակողմանի են, այնուամենայնիվ, այս ամենն արժե ի գիտություն ընդունել
ԳՄՕ-ն Հայաստանում
Շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր են սերմերը և տնկանյութը։ Հումանիտար ուղին ապահովում է դրանց անվերահսկելի ներկրումը չպաշտպանված երկրներ, ինչպիսին օրինակ, Հայաստանն է։ Հայաստանում ԳՁՕ-ների ներկրումը սկսեց աճել 90- ականներին, հատկապես մարդասիրական օգնության անվան տակ. կարտոֆիլ, լոլիկ, եգիպտացորեն, օսլա ԳՁ պարունակող մթերք, արագ աճող բարդու տնկիներ և այլն… և այլն… Չնայած Հայաստանը 2004 թ-ի մարտին վավերացրել է կենսանվտանգության մասին Կարթագենյան արձանագրությունը, պարտավորվել է հետևել «Դեկլարացիայի» կոչերին` ցուցաբերել խիստ զգոնություն և զսպվածություն ԳՁՕ-ների օգտագործման հարցերում, քանի դեռ դրանց ստացման և օգտագործման հնարավոր ռիսկերը շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վերջնականապես չեն ճշգրտված, բայց վիճակը գրեթե չի փոխվել. խանութները ողողված են գենետիկ ձևափոխված մթերքով` լոլիկ, կարտոֆիլ պարունակող, եգիպտացորեն, օսլա և այլն… Հեռուստաէկրաններից ազատ գովազդվում են կանադական ոլոռներ և այլ հատիկավորներ` արագ եփվող և այլն…
Աճելով և տարածվելով մեր երկրում ԳՁ ցորենը և այլն, կարող են փոփոխել մեր բուսականության համար բնորոշ կուլտուրական հատկանիշները, կամ իսպառ վերացնել այդ կուլտուրաները, արմատական փոփոխության ենթարկել հողի միկրոֆլորան։ Դա արդեն հանգեցրել է գյուղմթերքների տեղական ավանդական ցեղատեսակների արտամղմանը։ Մեզ մոտ դա վաղուց հայտնի է լոլիկի և կարտոֆիլի ավանդական տեսակների գրեթե վերացման օրինակով։ Վստահորեն կարելի է ասել, որ այսօր Հայաստան ներկրվող բնամթերքի սերմացուի մի մասը գենետիկ փոխված է։ Դրանք գնվում են բնակչության կողմից և ներդրվում գյուղատնտեսության մեջ։ Ինչը կարող է լրջորեն վնասել Հայաստանի էնդեմիկ կենսաբազմազանությունը։ Մենք հրաշալի բնություն ունենք, որտեղ բուսականությունը, դրանից սնվող կենդանիներից ստացված մաքուր կաթնամթերքը մեզ սնուցելուց բացի, իրենց բուժիչ հատկություններով, օգնում են նաև պաշտպանվել հիվանդություններից։ Բայց խարդախ, թաքուն սողոսկած աղետը դանդաղորեն տարածվում է մեր երկրում։ Մի օր չարթնանանք հանկարծ ողջը կորցրած և ուշ լինի արդեն… Մեր սեփական հողը կենարար պտուղների ու սննդի տեղ մեզ մատուցի մահաբերն ու կործանարարը։
Իսկ չէ որ արդեն ինչ-որ բան այն չէ. Երևի բոլորդ էլ հասկանում եք դա։ Հիվանդացությունը մեր երկրում արդեն աղետալի չափերի է հասել և հիմնականում բավականին երիտասարդների մոտ։ Ընդամենը մի 10-15 տարի առաջվա ու այսօրվա տարբերությունը հսկայական է. Ինսուլտ, ինֆարկտ, ուռուցքային տարբեր հիվանդություններ… որքան վաղաժամ մահեր… Եվ դրա պատճառների մեջ անպայման իր մեծ բաժինն ունի ԳՁՕ կոչված պատուհասը։

No comments:
Post a Comment