Թեոդոր Ժերիկոն ծնվել է Ռուանում 1791թ․, ֆրանսիական գեղանկարչության մեջ հաղափոխական ռոմանտիզմի հիմնադիրն էր: Բուն «ռոմանտիզմ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է նրա արվեստի վերաբերմամբ, որը ներթափանցված է դրամատիզմով, Բուրբոնների միապետության և կապիտալիստական իրականության դեմ բողոքի ոգով: Հրաժարվելով անտիկ աշխարի թեմատիկայից և ստեղծագործական կամքը կաշկանդող դասականության կաննոներից` Ժերիկոն ոգևորվում էր շրջապատի աշխարհի կերպարներով: Նա սովորել է Կ.Վերնեի` ճարտար, բայց բավականին մակերեսային մարտանկարչի և ժանրիստի մոտ, հետագայում Ն.Գերենի` ուշ շրջանի դասականության ներկայացուցիչի մոտ: Ժերիկոյին գրավում էր Անտուան Գրոյի` նապոլեոնական արշավանքների կենցաղագրի տաղանդը: Բայց Գրոյի ոչ թե նշանավոր մարտանկարչական կտավների սառը շքեղությունը, այլ կենասական դիտարկումների սրությունը, կոլորիտի հուզական հագեցվածությունը։
Ժերիկոյի երևակայությունը ծնում էր մեծ հզորությամբ պատկերներ։ Նկարիչը հրաշալի գեղանկարչական ունակություններ ուներ, բայց չնայած սրանց նա մահացավ երիտասարդ, ռոմանտիկ շարժման ամենասկզբում չհասցնելով լիովին բացահայտել իր կարողությունները։
Հերոսական մոնումենտալ պլանով է արարված Ժերիկոյի նկարներից նաև ամենանշանակալին` ֆրանսիական իրատեսական արվեստի նշանավոր ստեղծագործությունը` «Մեդուզա» լաստանավը (1818-1819թ.): Այն ստեղծված է նկարչի` Ֆրանսիա վերադառնալուց հետո բուն կյանքի կողմից ոգեշնչված սյուժեով: Անփորձ կապիտանի մեղքով, որը նշանակվել էր կառավարական շրջանների հովանավորությամբ, Աֆրիկայի ափերի մոտ նավաբեկման էին ենթարկվել «Մեդուզա» ֆրեգատը: Գրեթե բոլոր ուղևորները զոհվել էին, միայն մի քանիսն էին փրկվել լաստով, որը օրերով մնացել էր փոթորկող ծովում: Ժերիկոն նավաբեկյալներին պատկերել է այն պահին, երբ նրանք հորիզոնական նկատում են փրկարար նավ և լարելով վերջին ուժերը` աղետի ազդանշան են տալիս:
Դառնալով միասնական, պլաստիկորեն մտածված, դինամիկ մեկ խումբ` նրանք սուր հակադրություն են ստեղծում առջևի պլանի, անկենդան, արդեն զոհված դիակների հետ: Յուրաքանչյուր գործող անձ անհատական է, և միևնույն ժամանակ հերոսացված կերպարներ են, որոնք կարելի է ընկալել նաև ընդհանրացված պլանում:
Բնօրինակից են ստեղծված ծովային բնանկարը և լաստանավը, խորտակվածների դիմանկարները. նկարիչը ձգտել է առավելագույն ճշգրտության: Ժերիկոն առանձնակի ուշադրություն է նվիրել տառապանքների և մահվան պատկերմանը` դրանք շեշտելով առջևի պլանում:
Ժերիկոն առաջին անգամ սոցիալական մեծ նշանակությամբ, ժամանակակից կյանքի սյոուժեով նկարը կերտեց իր սեփական նախաձեռնությամբ, իր սրտի թելադրանքով և առանց որևէ պատկերի` դրանով իսկ նոր էջ բաց անելով ֆրանսիական գեղանկարչության պատմության մեջ:
Նկարիչը մարդու ներքին աշխարhի, նրա ապրումների նկատմամբ հետաքրքրությունը դրսևորում է Փարիզի հոսպիտալների հոգեկան հիվանդների սուր- ողբերգական դիմանկարներում: Ժերիկոն հարուստ էր ստեղծագործական պլաններով, դրանց իրականացմանը ղանգարեց նրա վաղաժամ մահը: Լինելով ձիու մոլի սիրահար և գիտակ` զարմանալի հմտությամբ իր ստեղծագործություններում պատկերելով ձիեր` Ժերիկոն զոհվեց , ձիուց ընկնելու հետևանքով, որը և նրա վաղաժամ մահվան գլխավոր պատճառներից մեկը եղավ :

No comments:
Post a Comment