Tuesday, March 11, 2014

Գոթական արվեստ

 Գոթական ոճը միջնադարի արվեստի ավելի հասուն ոճն Է, քան ռոմանականը։ Այն զարմացնում Է արվեստի բոլոր տեսակներում գեղարվեստական արտահայտությունների իր միասնությամբ ու ամբողջականությամբ։ Ձևով՝ կրոնական գոթական արվեստը կյանքի, բնության և մարդու հանդեպ ավելի զգայուն Է, քան ռոմանականը։ Այն իր մեջ ներառել Էր միջնադարյան գիտելիքների, բարդ և հակասական պատկերացումների ու ապրումների ամբողջությունը։ Գոթիկայի կերպարների անրջականության և հուզականության մեջ, հոգեկան խոյանքների խանդալից թռիչքում, նրա վարպետների անխոնջ որոնումներում զգացվում Է նոր ոգևորություն բանականության և զգացմունքների արթնացում, գեղեցիկի նկատմամբ մոլեգին ձգտում։

Կերպարվեստ։ - Գերմանիայում քանդակը կենտրոնացված է կառույցի ինտերիերում: Գոթական ոճը առաջին անգամ արտահայտվում է Մակդեբուրգի և Ֆրեյբերսկի տաճարներում: Չնայած սրանք կրում էին ֆրանսիական ազդեցություն, այնուամենայնիվ քիչ բարեկազմ էին քան Ռեյմսի և Ամիենի քանդակները: Տաճարը սկսվել է կառուցվել 11-րդ դարում, օծել են 13-րդ դարում: Գոթիկայի համար ընդհանուր առմամբ էլեմենտներ էին հատուկ` վեհ և կոմիկական: Վեհ գծերը արտահայտվում են Քրիստոսի, Աստվածամոր և սրբերի կերպարներում: Հրեշները և կոմիկները արտահայտվում են դժողքի և սատանայի պատկերներում: Օրինակ` ՙԱհեղ դատաստանին՚, իշխանական պորտալի քանդակներում ժեստերի էքսպրեսիան և դիմախաղը, մեղավորների ահը և բարեպաշտների ուրախությունը այնպես է չափազանցված, որ և մեկը, և մյուսը թողնում են միանման տպավորություն: Բամբերգի տաճարի վրա գտնվող Ադամի և Եվայի ֆիգուրներն առաջին հերթին աչքի են ընկնում գրեթե կլոր քանդակ հիշեցնող մշակմամբ: Այս քանդակները զարմացնում են հոգևոր ուժի գեղեցկությամբ, որն առավել վառ արտահայտվել է Ելիզավետայի կերպարում, որում յուրաքանչյուր գիծը վառ է և արտահայտված:

Քանդակագործություն։ - Գոթական ճարտարապետության հետ անխզելիորեն կապված Է կերտարվեստի զարգացումը։ Այն գրավում Էր առաջին տեղն այդ ժամանակների կերպարվեստում, ուժեղացնում Էր գոթական ճարտարապետության հուզականությունը:
Առանձնապես շքեղ Էր գարդարվում գոթական մայր տաճարը, որը Վիկտոր Հյուգոն պատկերավոր ձևով համեմատում Էր հսկա գրքի հետ։ Նրա արտաքին և ներքին զարդարանքի մեջ գլխավոր տեղը գրավում էին արձանը և ռելիեֆը։
Խոյակներին և քիվերին ավելացվում էին թռչունների, սաղարթների, ծաղիկների, բազմապիսի պտուղների պատկերներ, փոքր աշտարակների քիվերի, կողերի, արկբուտանների երկարությամբ ասես վազում էին քարե կիսաթեք տերևիկներ, սրածայր ձողերը պսակվում էին ծաղկով ։ Գեղազարդման այս բոլոր թեմաները կարծես կենդանի բնության զգացում էին հաղորդում ճարտարապետական ձևերին։ Բուսական զարդարարական տարրերի նմանօրինակ առատություն ճարտարապետական այլ ոճերում չի հանդիպում։
Գոթական քանդակագործությունը մայր տաճարի ճարտարապետության օրգանական մասն է։ Այն ներառվում է ճարտարապետական կառուցվածքի, շենքի գործառնային տարրերի կազմի մեջ։ Ռեյմսի տաճարում քանդակագործությունը նույնիսէ որոշում է նրա արտաքին դեմքը։
Արձաններին հսկայական հուզական արտահայտչություն էին հաղորդում հագուստների ծալազարդարումները, որոնք ընդգծում էին մարդու մարմնի գեղակերպությունը և ճկունությունը, նրա կյանքը տարածական միջավայրում։ Շալերը ստեղծում էին բնական ծանրության պատրանք, խորապես տպավորվելով, դրանք ստեղծում էին լույսի և ստվերի հարուստ խաղ։ Հաճախ նուրբ հագուստում լույսի տակ երևում է մարմինը, որի գեղեցկությունը սկսում էին ընկալել և զգալ նաև այն ժամանակների բանաստեղծներն ու քանդակագործները։ Ուշադրությունը կենտրոնացվում էր դեմքերի գեղակերպության և հոգևոր արտահայտչականության վրա:

No comments:

Post a Comment