Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ Էներգետիկ անվտանգությունը ապահովում է պետության կարիքների բավարարման համար տնտեսապես
հիմնավորված գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա
պայմաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում:
Հայաստանում սեփական վառելիքաէներգետիկ պաշարների բացակայման պատճառով, էներգետիկ
անվտանգության ապահովման խնդրի լուծումը պայմանավորվում է տնտեսության
էներգաարդյունավետության բարձրացմամբ, ատոմային էներգետիկայի
զարգացմամբ և վերականգնվող էներգապաշարների արդյունավետ
օգտագործմամբ: Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային հզորությունը ներկայիս դրությամբ ավելցուկային է և կազմում է մոտ 3555 ՄՎտ, որից տնօրինելին` մոտ 2320 ՄՎտ: Իսկ եթե ՀՀ-ն չունենա էնեգետիկ ռեսուրսներ, այսինքն վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումները ընդհատվեն, դա ոչ արդյունավետ և ոչ խնայողաբար օգտագործեն, ապա էներգետիկ համակարգ ունենալու համար պետք է այն գնվի:Ներկայումս ՀՀ-ում էլեկտրաէներգիան արտադրվում է հիդրոկայանների, ատոմակայանների և ջերմակայանների միջոցով: 2010թ-ին ատոմակայանի մատակարարած էներգիան կազմել է ամբողջ էներգիայի 40%-ը, հիդրոկայանինը`
նույնպես 40%-ը և ջերմակայաններինը` 20%-ը:
Այն, որ էներգիայի ստացումը հեշտությամբ չի տրվում, բացի այդ այն ունենում է նաև իր բացասական ազդեցությունը բնության վրա: Օրինակ՝ էներգիայի ստացման, ռեակցիաների ժամանակ թունավոր և վնասակար նյութեր են արտամղվում շրջակա միջավայր, վնասում է հողը, ջուրը, բուսականությունը:
Հողմային էներգետիկան այսօր աշխարհում այլընտրանքային էներգիայի ամենադինամիկ զարգացող ուղղություններից մեկն է: Հողմային էներգիայի ներուժը համարվում է ամենամեծերից մեկը վերականգնվող էներգիայի աղբյուրներից: Չնայած Հայաստանում առկա հողմային էներգիայի ստացման մեծ ներուժին հողմակայանների կառուցման հետ կապված նախագծերի զգալի մասը դեռևս չի իրականացվել, թեև դրանց գործունեության համար պիտանի տեղանքները որոշվել են, որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են և կատարվում են: Ավելի քան 70-80 երկրում այսօր քամուց էլեկտրաէներգիա է ստացվում:
Արևային ֆոտովոլտայիկ կայանները թեև կապիտալատար և թանկ տեխնոլոգիաներ են, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք անկասկած արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինեն:
Երկրաջերմային էներգիայի ներուժի արդյունավետ յուրացման դեպքում, այն նույնպես էապես կնպաստի էներգետիկ անվտանգությանը:
Արևային էներգիայի այլ տեխնոլոգիաները նույնպես հեռանկարային են մեր տնտեսության համար, նույնիսկ ներկա պայմանների համար որոշ տեսակի տեխնոլոգիաների շահագործումը ձեռնտու է: Չմոռանանք, որ հելիոտեխնոլոգիաների և էներգախնայության ոլորտներում որոշակի փորձառություն և ներուժ ունենք:
No comments:
Post a Comment